«Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամ

Հիմնադրամի նպատակներն են`
1) Մատենադարանի գիտահետազոտական, տնտեսական և այլ գործունեության սատարումը.
2) հայագիտության զարգացման, ձեռագրերի պահպանության ու ձեռք բերման նպաստումը.
3) գիտության, կրթության, մշակույթի և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու հասարակությանը մատչելի դարձնելը, այդ ասպարեզների զարգացումը խթանող ծրագրերի ու նախաձեռնություների մշակումն ու իրականացումը.
4) Մատենադարանի կրթական ծրագրերի իրականացմանն աջակցումը.
5) հայագիտության մեջ նորագույն տեխնոլոգիաները Մատենադարանում ներդրելուն աջակցումը.
6) Մատենադարանի, որպես ազգային արժեքի պահպանմանն աջակցումը.
7) Մատենադարանի աշխատակիցներին սոցիալական, մշակութային, կրթական և գիտական աջակցության ցուցաբերումը:

Հիմնադրամի գործունեությունը.
Հիմնադրամն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները`

1) Մատենադարանի գիտական ծրագրերի մշակում և ներդրում.
2) Մատենադարանի զարգացման ծրագրերի մշակում և ներդրում.
3) Մատենադարանում պահպանվող գիտական-մշակութային-արխիվային նյութերի պահպանման ծրագրերի մշակում և ներդրում.
4) Մատենադարանի կողմից իրականացվող գիտական, գիտահետազոտական աշխատանքների իրականացման կազմակերպում.
5) Մատենադանի գործունեության, դրանում պահպանվող գիտական, մշակութային, արխիվային նյութերի հանրային իրազեկման կազմակերպում և (կամ) իրականացում.
6) Գիտական և գիտա-մշակութային ժողովների, կոնֆերանսների հասարակական լսումների, ցուցահանդեսների կազմակերպում.
7) Մատենադարանին` նրա կանոնադրական խնդիրների շրջանակներում գիտական համագործակցության (այդ թվում` միջազգային) կազմակերպում:

  Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է։ Խորհուրդն ունի 5 անդամ:
   Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Մատենադարանի տնօրեն Հ. Թամրազյան, պատվո նախագահ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ։


Խորհրդի անդամներն են՝

Տեր Ասողիկ քհն. Կարապետյան - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանի տնօրեն
Գուրգեն Գասպարյան - Մատենադարանի տնօրենի խորհրդական
Վահան Տեր-Ղևոնդյան -
Մատենադարանի բաժնի վարիչ

Խորհրդի կառավարման մարմին՝

Շուշանիկ Խաչիկյան - հիմնադրամի գործադիր տնօրեն
Ռազմիկ Օհանյան - գործադիր տնօրենի տեղակալ       

էլ. փոստ` himnadram@matenadaran.am

«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի հովանավորությամբ լույս տեսած աշխատություններից են.

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեկենասությամբ

«Լևոն Խաչիկյան. Աշխատություններ» հատոր Ա     
Հրանտ Թամրազյան «Երկեր» հատոր Դ 
«Մայր Ցուցակ Հայերէն Ձեռագրաց» Մաշտոցի անվան Մատենադարանի Հատոր Զ    
«Մայր Ցուցակ Հայերէն Ձեռագրաց» Մաշտոցի անվան Մատենադարանի Հատոր Է    
«Մայր Ցուցակ Հայերէն Ձեռագրաց» Մաշտոցի անվան Մատենադարանի Հատոր Ը   
«Լևոն Խաչիկյան. 90. Նյութեր Մատենադարանի հիմնադիր տնօրենի ծննդյան իննսունամյակին նվիրված միջազգային գիտաժողով /9-11 հոկտեմբերի 2008թ./ ժողովածու»     
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, Ժ հատոր   
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, Ժ
Ա հատոր  
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, ԺԲ հատոր
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, ԺԹ հատոր     

Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի նպատակային նվիրատվությամբ

Ավետ Ավետիսյան. «Մանրանկարիչ Հովհաննես Խիզնացի» ուսումնասիրություն-ալբոմ     
Հասմիկ Բադալյան. «Սևռայի գրչության կենտրոնը» ուսումնասիրություն-ալբոմ     
Հովհաննես Երզնկացի «Ճառեր և քարոզներ»     
«Բանբեր Մատենադարանի» հանդես     
«Հաղպատի ավետարանը» ալբոմ     
«Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը»  (ֆրանսերեն) ալբոմ     
Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ»     
«Մեսրոպ Խիզնացի» ալբոմ-ուսումնասիրություն