ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ
«Բանբեր Մատենադարանի» միջնադարագիտական, հայագիտական, ձեռագրագիտական հանդեսը լույս է տեսնում Մատենադարանի հիմնադրումից ի վեր: Հանդեսի առաջին երկու համարները լույս են տեսել 1941 և 1950 թվականներին և կոչվել «Գիտական նյութերի ժողովածու»: Այս ժողովածուներում հավաքված էին նախորդիվ Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովների նյութերը:
1956 թվականին հրատարակված երրորդ համարից սկսած, հանդեսը կրում է այսօրվա անվանումն ու ընդգրկում Մատենադարանի գիտաշխատողների, հայ և օտարազգի մասնագետների միջնադարյան մշակույթի բոլոր ոլորտներին առնչվող բազմաբնույթ ուսումնասիրությունները, տարբեր բնագրեր և այլն:
«Բանբեր Մատենադարանի» հանդեսը կազմված է մի քանի հիմնական բաժիններից.
Ա. Հոդվածներ
Բ. Հաղորդումներ
Գ. Բնագրեր
Դ. Թարգմանություններ
Դ. Մատենագիտություն,
Ե. Քննադատություն
Զ. Լրատու:
Տարբեր տարիներին «Բանբեր Մատենադարանի» հանդեսում իրենց ուսումնասիրություններն են հրատարակել միջնադարագիտության ու ձեռագրագիտության հայ և օտարազգի բազմաթիվ հայագետներ՝ Լ.Խաչիկյանը, Ս.Արևշատյանը, Հ.Բարթիկյանը, Ն.Թահմիզյանը, Տ.Իզմայլովան, Ի.Աբուլաձեն, Գ.Աբգարյանը, Բ.Չուգասզյանը, Ա.Մաթևոսյանը Պ.Մուրադյանը, Աս.Մնացականյանը, Հ.Թամրազյանը և այլք:
«Բանբեր Մատենադարանի» հանդեսում հրատարակվել են միջնադարյան կարևոր երկերի թարգմանություններ, բացառիկ նշանակություն ունեցող ձեռագրերի մասին հաղորդումներ, գիտության ու արվեստի տարբեր ոլորտների ձեռագրացուցակ-ուղեցույցներ և արխիվային բացառիկ փաստաթղթեր:

![]() | ![]() | ![]() |
Բանբեր Մատենադարանի №1 | Բանբեր Մատենադարանի №2 | Բանբեր Մատենադարանի №3 |
![]() | ![]() | ![]() |
Բանբեր Մատենադարանի №4 | Բանբեր Մատենադարանի | Բանբեր Մատենադարանի №6 |
![]() | ![]() | ![]() |
Բանբեր Մատենադարանի №7 | Բանբեր Մատենադարանի №8 | Բանբեր Մատենադարանի №9 |
![]() | ![]() | ![]() |
Բանբեր Մատենադարանի №10 | Բանբեր Մատենադարանի №11 | Բանբեր Մատենադարանի №12 |
![]() | ![]() | ![]() |
Բանբեր Մատենադարանի №13 | Բանբեր Մատենադարանի №14 | Բանբեր Մատենադարանի №15 |
![]() | ![]() | ![]() |
Բանբեր Մատենադարանի №16 | Բանբեր Մատենադարանի №17 | Բանբեր Մատենադարանի №18 |
![]() | ![]() | |
Բանբեր Մատենադարանի №19 | Բանբեր Մատենադարանի №20 |