Մաշտոցյան Մատենադարանը վերահրատարակել է Լևոն Խաչիկյանի «Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա» ուսումնասիրությունը (ռուսերեն)։ Նշանավոր միջնադարագետի հետազոտությունում նորովի լուսաբանվում է հայերի դերը Մոսկվայի XIV-XVIդդ. տնտեսական կյանքում: Հեղինակի տվյալներով՝ արդեն XIVդ. վերջում Մոսկվայում գոյություն ուներ կազմակերպված հայկական գաղթօջախ։ Ուսումնասիրողն ապացուցում է, որ «սուրոժցի հյուր» կոչվող վաճառականները Ղրիմից եկած հայերն էին: Հեղինակի կարծիքով, հայ առևտրականների մասին վերհուշը արձագանք է գտել ռուսական բիլինաներում, մասնավորապես Չուրիլ Պլենկովիչի մասին բիլինայում: Գիրքը նախատեսված է Մոսկվայի միջնադարյան պատմությունն ու հայ-ռուսական հարաբերություններն ուսումնասիրող մասնագետների համար:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
ՀՀ, Երևան 0009 Մաշտոցի պողոտա 53 ցուցասրահ՝ +374-10-562578 տոմսարկղ՝ +374-10-513014 ընդունարան` +374-10-513000