Գիտաժողով Մատենադարանում Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների առաջին գիտաժողովը Լուսաբանման հրավեր «Հիշողության կերպարանքները» III միջազգային սեմինար Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության 13-րդ Ընդհանուր գիտաժողովը Միսաք Գոչունյանի «Օրուան Մտածումներ» ժողովածուին նվիրված գիտաժողով... Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Գիտաժողով Մատենադարանում Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտագործնական սեմինար և թեմատիկ վարժանք` Մատենադարանում Միջազգային սեմինար Մատենադարանում Մատենադարանի նոր շենքը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 21-ին

Թվային ռեսուրսներ






Տեսանյութ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԱՅՆԹԱՊԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»  ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


  Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում  «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մ. Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Չեմպարճյանը և հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, այլ հյուրեր: «Այնթապի ասեղնագործությունը» երկհատորյակը ներկայացրեց հեղինակը՝ Հրազդան Թոքմաջյանը:
  Գրքի շնորհանդեսին հաջորդեց նույն թեմայով ժամականավոր ցուցադրության բացումը՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի ժամակավոր ցուցադրությունների սրահում: Ցուցադրված են գրքում ներկայացված 19-20-րդ դարերի «Այնթապի գործ» անվանումով հայտնի Այնթապի ասեղնագործության  եզակի նմուշներ՝ շապիկներ, գիշերազգեստներ, սփռոցներ և այլն, ինչպես նաև այնթապցիների ընտանեկան լուսանկարներ: Ցուցադրված նմուշները տրամադրել է Հրազդան Թոքմաջյանը իր անձնական հավաքածուից:


  Ցուցադրությունը գտնվում է Մատենադարանի գիտական մասնաշենքի ցուցասրահում (4-րդ հարկ)։

  Այնթապի ինքնապաշպանությանը վերաբերող լուսանկարներ են ցուցարդրված նաև Մատենադարանի թանգարանային համալիրի արխիվային փաստաթղթերի ցուցասրահում:
  Ծրագիրն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ